Monday, 15 06 2026
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:58
Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն
Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
16:50
Ռուսաստանը հերքել է Կիև-Պեչորյան մայրավանքին հարվածելու մասին լուրերը
Ավարտվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը
ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին․ Էստոնիայի ԱԳ նախարար
16:30
Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանից
Աննա Հակոբյանը Նյու Յորքում կմասնակցի Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի ամենամյա միջոցառմանը
Մոսկվան ակնկալում է պահպանել լավ հարաբերություններ Երևանի հետ. Նարիշկին
Միրզոյանն ու Կոսը քննարկել են տնտեսական բաղադրիչի խթանման ուղղությամբ կոնկրետ մեխանիզմները
Դեռ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի իմաստուն կերպով. Նարիշկին
Երևանի քաղաքապետարանը Կիևյան կամրջի փակ լինելու ընթացքում առաջարկում է այլընտրաքային ուղեգծեր
Իսրայելը դուրս չի գա հարավային Լիբանանից. իսրայելական կողմի առաջին պաշտոնական արձագանքն ԱՄՆ-Իրան համաձայնությանը
Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը

Անհրաժեշտ է առանց խտրականության օգնության ձեռք մեկնել Սիրիայի հայությանը հենց այսօր, վաղը կարող է ուշ լինել. Արամ Ա

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին Անթիլիասի Մայր Տաճարում Սուրբ և անմահ պատարագի ժամանակ Հայաստանի Հանրապետության վերանկախացման 21-րդ տարեդարձի առիթով Հայրապետական Մաղթանք է ուղղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:

Հայրապետական Մաղթանքից հետո, Վեհափառ Հայրապետը ասել է.

«Երկար դարերի տառապանքից ու հալածանքներից հետո 1918-ի Մայիսի 28-ին հայրենի մեր ժողովուրդը կերտեց իր անկախությունը: Դժբախտաբար, կարճ ժամանակ հետո Հայաստանը կորցրեց իր անկախությունը և տասնամյակներ շարունակ ենթակա դարձավ համայնավար վարչակարգին: 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանը վերանկախացավ՝ մեր ժողովրդի մարտունակ ոգու և գիտակից հանձնառության շնորհիվ:

Միայն անկախություն ունենալը չի բավականացնում. հիմնականը՝ այդ անկախությունը պահելն ու հզորացնելն է: Այժմ Հայաստանը պատկանում է ամբողջ հայությանը, հետևաբար՝ Հայաստանի Հանրապետության հզորացումը յուրաքանչյուր հայի պարտավորությունն է: Հզորացում ասելով՝ մենք հասկանում ենք ժողովրդի ամուր կապվածությունը հայրենիքին: Նրա կենսամակարդակի բարձրացումը, հայ մշակույթի ծաղկումը, պետական կառույցների ամրացումը, Հայաստանի արտաքին հարաբերությունների ծավալումը, հայրենի մեր քաջարի բանակի ամրացումը: Այս բոլորը կարելի է իրագործել մեր բոլորի ամբողջական մասնակցությամբ՝ հայրենաշինության նվիրական գործով»:

Անդրադառնալով Սիրիայի հայության դիմագրաված դժվարություններին, Վեհափառ Հայրապետը ասել է. «Վերահաստատում ենք մեր կոչը՝ աջակցելու Սիրիայի հայության վերականգնման աշխատանքներին: Սիրիայի հայության տագնապը համազգային հիմնահարց է, որին պետք է հենց այս գիտակցությամբ մոտենալ: Անհրաժեշտ է առանց խտրականության օգնության ձեռք մեկնել Սիրիայի հայությանը հենց այսօր, վաղը կարող է ուշ լինել»:

Սիրիայի հայերը մեր եղբայրներն ու քույրերն են, նրանք մեր հյուրերը չեն: Այս գիտակցությամբ պետք է մոտենանք նրանց և մեր տների, ակումբների, եկեղեցիների, աշխատավայրերի դռները պետք է լայնորեն բացենք նրանց առջև՝ նրանց օգտակար լինելու բարձր աստիճանի նախանձախնդրությամբ: Վստահ ենք, որ նրանք ժամանակավորապես պետք է հաստատվեն Լիբանանում և Սիրիայի դրությունը հանդարտվելուն պես կվերադառնան իրենց տներին ու աշխատանքներին՝ մասնակից դառնալու Սիրիայի հայության վերականգնման ու վերակազմակերպման աշխատանքներին»:

Վեհափառ Հայրապետը կոչ է ուղղել Լիբանանի թեմի Առաջնորդ Սրբազանին, Ազգային Իշխանության ու բոլոր կազմակերպություններին՝ «առավելագույն չափով օգտակար լինելու Սիրիայի մեր ժողովրդի զավակներին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում