«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է.
«ՖԲ -ի իմ ընկերները խնդրել էին հավելյալ տեղեկություններ հրապարակել Գրաչովի մահվան վերաբերյալ: Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ Պավել Գրաչովը մահացել է ինսուլտից , որը առաջացել է արյան ճնշման շեշտակի աճից:
Ըստ նույն աղբյուրների Գրաչովը սեպտեմբերի 11-ին հյուր է եղել իր ընկերներից մեկի տանը, որտեղ սունկ է ճաշակել: Տուն վերադառնալուն պես՝ ուշագնաց է եղել և հարազատները նրան տեղափոխել էին հիվանդանոց»:









































