Հունական ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել կիրակի օրը Աթենքում տեղի ունեցած մահմեդականների ցույցերի ժամանակ, հաղորդում են տեղի հեռուստաալիքները:
Աթենքում ապրող մոտ 600 մահմեդական բողոքել են ընդդեմ ԱՄՆ-ում նկարահանված «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի: Ցուցարարները հավաքվել են Օմոնիայի կենտրոնական հրապարակում և փորձել են երթով հասնել ԱՄՆ դեսպանատան մոտ, սակայն ոստիկանությունը փակել է նրանց ճանապարհը: Ոստիկանների վրա նետել են պլաստիկ շշեր և այլ առարկաներ, նրանք էլ, ի պատասխան, արցունքաբեր գազ են բաց թողել:
Աթենքի կենտրոնում գտնվում են ոստիկանական զորքեր, փողոցների մեծ մասը փակ է:









































