Այսօր Չինաստանում տեղի է ունեցել ռազմածովային ուժերի կազմի առաջին ավիակրի հանձնման արարողությունը ՉԺՀ-ի Ժողովրդա-ազատագրական բանակին: Այս մասին հայտնել են չինական ԶԼՄ-ները, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
Չինական առաջին ավիակիրը ուկրաինական «Վարյագ» վերազինված ավիատար հածանավն է: Հավանաբար նավը կվերանվանվի «Լյաոնին»:
Չինացի զինվորականների խոսքով` ավիակիրը կկիրառվի հիմնականում ուսումնական նպատակներով:











































