Հայաստանի Հանրապետությունում այսօր անցկացվող ՏԻՄ ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11.00-ի դրությամբ 79 737 կամ 12.43% Է: Այս մասին հայտնում են ԿԸՀ տարածած հաղորդագրությունից։
Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 4312 քաղաքացիներից այսօր՝ մինչև ժամը 8.00-ն, տեղամասային ընտրական հանձնաժողով չեն ներկայացել 68-ը:
Տեղական ինքնակառավարման ընտրություններ են անցկացվում Հայաստանի հինգ մարզերում՝ Արագածոտնում, Գեղարքունիքում, Կոտայքում, Վայոց Ձորում և Տավուշում:








































