Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որ վերջին տուրում թիմի կազմում դուբլ ձևակերպեց, հայտարարել է, որ իր հաջողությունն արտացոլում է ակումբի լավ մարզավիճակը:
«Իմ խաղն օր օրի է բարելավվում: Ուզում եմ նաև ասել, որ եթե ակումբը լավ է հանդես գալիս, ապա ես էլ եմ լավ խաղում: Այն, որ մենք հաղթանակ տարանք 4:0 հաշվով, դեռ չի նշանակում, որ հաղթանակը մեզ հեշտ տրվեց: Յուրաքանչյուր խաղին է անհրաժշետ դուրս գալ խաղադաշտ՝ ամբողջությամբ նվիրվելով հանդիպմանը: Վերջին խաղում դա մեզ հաջողվեց»,- ասել է Զլատանը, որը հինգ խաղում արդեն իսկ դարձել է 7 գոլի հեղինակ:









































