Պաղեստինյան ինքնավարությունում այս շաբաթ ձերբակալվել են ՀԱՄԱՍ խմբավորման տասնյակ կողմնակիցներ: Այս մասին հաղորդում է Свобода ռադիոկայանը` հղում կատարելով ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին:
Նրանց տեղեկություններով` ձերբակալվածների թիվը հասել է 120-ի: Ձերբակալությունները իրականացվել են Վիֆլեմի փախստականների ճամբարում, ինչպես նաև Ասկարում:
Խմբավորման գնահատականներով` ձերբակալությունները կապված են այն հանգամանքի հետ, որ ՀԱՄԱՍ-ը աջակցում և ֆինանսավորում է այնտեղ շարունակվող սոցիալական բողոքները: Միտինգների ընթացքում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել:
Անվտանգության նախարարության մամլո քարտուղար Ադնան Դմեյրին, սակայն, հայտարարել է, որ ձերբակալությունները կապ չունեն քաղաքականության հետ: Նա հավելել է, որ ՀԱՄԱՍ-ը չափազանցում է ձերբակալվածների թիվը` չներկայացնելով այլ տվյալներ:









































