Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցավ «Չելսի» – «Սթոք Սիթի» մրցավեճը: Հանդիպումը, սպասվածի համաձայն, բավական բարդ ընթացավ «Չելսի»-ի խաղացողների համար: Սակայն հաջողությունն այս անգամ նրանց կողմն էր: Խաղավերջին՝ 85-րդ րոպեին, Էշլի Քոուլը կարողացավ խփել խաղի միակ գնդակը՝ բաղձալի հաղթանակ պարգևելով լոնդոնյան ակումբին:






































