Վրաստանի վարչապետ Վանո Մերաբիշվիլին սեպտեմբերի 21-ին հանդիպել է ՆԳ նախարարի պարտականությունները կատարող Էկո Զգուլաձեի և նախարարության այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ և խոստացել է կանխել ցանկացած բռնություն հոկտեմբերի 1-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, դրանց ընթացքում և դրանցից հետո:
«Մեր երկրի կարևոր խնդիրը ազատ և արդար ընտրություններ իրականացնելն է: Ազատ ու արդար ընտրություն չի կարող տեղի ունենալ այնտեղ, որտեղ առկա է բռնություն: Այդ պատճառով ՆԳՆ-ը պետք է ապահովի, որպեսզի Վրաստանում տեղի ունենան առանց բռնության ընտրություններ: Նախարարությունը դրա համար ունի ռեսուրսներ և փորձ»,- հայտարարել է Մերաբիշվիլին:
Վարչապետը նաև հայտարարել է, որ այժմ կատարվում է պատժի իրականացման համակարգի «վերակառուցում»:









































