Վրաստանի մայրաքաղաքում նորաբաց Արդարադատության տան մոտ «Իվերիելեբի», «Ուսանողական ձայն» և «Քարթվելի» ուսանողական միությունների 4 երիտասարդ ներկայացուցիչներ հացադուլ են սկսել:
Ինչպես հաղորդում է Gruzia Online-ը, նրանք պահանջում են ազատ արձակել բանտերում տիրող իրավիճակի դեմ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված Դաթո Պացացիային, Լաշի Մեսխիային, Դաչի Ցագուրիային և Բելի Ալադաշվիլուն:
Ուսանողական միությունների անդամներն այսօր ակցիա էին կազմակերպել՝ բողոքելով Վրաստանի ուղղիչ հաստատություններում տիրող իրավիճակի դեմ:











































