Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերքել է թիմի պաշտպան Սերխիո Ռամոսի հետ ունեցած տարաձայնությունների մասին լուրերը, որոնք տարածվել են ֆուտբոլիստի` «Մանչեսթեր Սիթի»-ի հետ կայացած հանդիպման ժամանակ ակումբի կազմում տեղ չգտնելուց հետո:
«Չեմ հասկանում` ինչու ենք միշտ խոսում Ռամոսի մասին և մոռանում Վարանին: Դեռևս անցած շաբաթ ես խոսում էի այն մասին, որ ցավում եմ նման տաղանդավոր ֆուտբոլիստին պահեստայինների նստարանին տեսնելիս: Նա դուրս եկավ խաղադաշտ և բարձր մակարդակի խաղ ցուցադրեց: Ես երբևէ չեմ ունեցել և չունեմ տարաձայնություններ խաղացողների հետ»,- Մոուրինյոյին մեջբերում է AS-ը:






































