Վրաստանի լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին այսօր Գորիում պսակ է դրել Իոսիֆ Ստալինի հուշարձանին:
«Մենք հարգում են գերագույն հրամանատար վրացի Իոսիֆ Ստալինի հիշատակը, որը մարդկության պատմության մեջ հաղթել է ամենամեծ պատերազմը և իր բնում ջախջախել ֆաշիզմը, ինչի արդյունքում քաղաքակրթությունը փրկվել է և շարունակում է զարգացումը»,- ասել է Շալվա Նաթելաշվիլին, որի խոսքերը մեջբերում է Gruzia Online-ը:
Շիդա Քարթլիում այսօր տեղի ունեցած նախընտրական հանդիպման ընթացքում Նաթելաշվիլին ընտրողներին ներկայացրել է լեյբորիստական կուսակցության առավելությունները և կոչ արել նրանց ճիշտ ընտրություն կատարել:








































