ԱՄՆ նախագահի պաշտոնի համար նախընտրական պայքարը հասել է իր գագաթնակետին: Բարաք Օբամային աջակցող համաշխարհային հայտնություններն ակտիվորեն ներգրավվել են նախընտրական քարոզչության մեջ և փորձում են ազդել շարքային քաղաքացիների վրա:
Համաշխարհային հայտնությունները փորձում են իրենց երկրպագուներին ներգրավել Բարաք Օբամայի կողմը հետաքրքիր ակցիայի միջոցով: Ակցիայի մասնակիցները իրենց ձեռքին գրել են՝ ինչու են իրենք ընտրում Բարաք Օբամային: Նույն ձեռքը դնելով սրտին՝ նրանք լուսանկարվել են և լուսանկարները տեղադրել Twitter-ում:
Մասնավորապես, Ջարեդ Լետոն և Եվա Լոնգորիան Օբամային ընտրում են սիրո համար, «Հիվանդանոց» բազմասերիանոց ֆիլմի աստղ Զակ Բրաֆը՝ միասեռ ամուսնությունների, դերասանուհիներ Նատալի Պորտմանը և Ջեսիկա Ալբան՝ կանանց իրավունքների և աշխատանքի հավասար վարձատրման համար:
Twitter-ի շատ օգտատերեր աջակցություն են հայտնել այդ ակցիային և տեղադրել սեփական լուսանկարները:










































