Գերմանիայի ազգային առաջնության չորրորդ տուրի շրջանակներում տեղի ունեցավ «Այնտրախտ» – «Նյուրնբերգ» դիմակայությունը: Խաղն ավարտվեց 2:1 հաշվով հօգուտ «Այնտրախտ»-ին: Հաղթող թիմի կազմում գոլերի հեղինակ դարձան Էրվին Հոֆերն ու Տակաշի Ինուին, իսկ պարտվողների կազմում միակ գոլը խփեց Սեբաստիան Պոլտերը:
Այս հաղթանակը «Այնտրախտ»-ի համար չորրորդն էր Բունդեսլիգայի շրջանակներում: Թիմն իր ակտիվում չորրորդ տուրից հետո արդեն ունի 12 միավոր:
Այսպիսով՝ «Այնտրախտ»-ն առաջ է անցնում Մյունխենի «Բավարիա»-ից՝ երեք միավորի առավելությամբ զբաղեցնելով առաջին հորիզոնականը Գերմանիայի առաջնությունում:
Ինչ վերաբերում է «Նյուրնբերգ»-ին, ապա թիմը նախքան այս հանդիպումը ոչ մի պարտություն չէր կրել: Գերմանիայի առաջնության երեք տուրերից հետո ակումբն իր ակտիվում ուներ երկու հաղթանակ և մեկ ոչ-ոքի:








































