Թեև Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարի նշանակման մասին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագիրը դեռ չի հրապարակվել, սակայն, նոր ԱԳ նախարարի նշանակումն արդեն կայացած փաստ կարելի է համարել:
Ըստ «Հայկական ժամանակ»-ի Արցախի աղբյուրների` ԼՂՀ նոր ԱԳ նախարարին` Կարեն Միրզոյանին ԼՂՀ նախագահը պետք է ներկայացներ դեռ երկու օր առաջ, բայց այդ մտադրությունը տեխնիկական պատճառներով հետաձգվել է:
Թուրքագետ Միրզոյանը նախկինում ԼՂՀ ներկայացուցիչն էր Հայաստանում, ՀՀ ԱԳՆ-ում ևս տարբեր պաշտոններ է զբաղեցրել:










































