Իսրայելական բանակը հերքել է եգիպտական ԶԼՄ-ներից մեկի՝ երկու երկրների սահմանում իսրայելցի զինվորի առևանգման լուրը: Հղում անելով անվտանգության ծառայության բարձրաստիճան ներկայացուցչին, Ալ-Յաում աս-Սաբիա եգիպտական կայքն ավելի վաղ հաղորդել էր, որ գրոհայինների խումբը, որոնք ուրբաթ օրը հարձակվել էին իսրայելցի զինվորականների վրա, իբր կարողացել է նրանցից մեկին գերի վերցնել:
«Այդ հրապարակումը իրականության հետ որևէ առնչություն չունի»,- Ria Novostii-ին ասել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչը:









































