Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Թուրք զինվորականները հեղաշրջում նախապատրաստելու համար ցմահ ազատազրկման են դատապարտվել

Ստամբուլի դատարանը ուրբաթ օրը դատավճիռ է կայացրել Թուրքիայում աղմուկ հանած գործի առնչությամբ`2003 թվականին հեղաշրջում պատրաստելու մասին (այսպես կոչված՝ «Կուվալդի նախագիծ»), որը նպատակ ուներ տապալել Թաիփ էրդողանի կառավարությունը, դատարանի դահլիճից հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:

Համաձայն դատավճռի՝ գործով անցնող հիմնական անձինք`առաջին դաշտային բանակի նախկին հրամանատար, գեներալ Չետին Դոգանը, Թուրքայի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար, ծովակալ Օզդեն Օրնեկը և ռազմաօդային ուժերի նախկին գլխավոր հրամանատար, գեներալ Իբրահիմ Ֆիրտինան`դատապարտվել են ցմահ ազատազրկման:

Ընդհանուր առմամբ, ամբաստանյալների աթոռին եղել է 365 մարդ, որոնցից 250-ը ձերբակալված էին: Նրանք մեղադրվում էին «կառավարությանը իշխանությունից հեռացնելու փորձի» և «հեղաշրջում» նախապատրաստելու մեջ:

«Կուվալդի ծրագիրը» գործով դատավարությունը Ստամբուլի դատախազությունը սկսել էր 2010 թվականի հունվարին՝ Taraf թերթում մի շարք սկանդալային հոդվածներ հրապարակելուց հետո:

Նրանցում նշվում էր, որ Թուրքիայի բանակը, որը 1960 թվականին երեք անգամ հեղաշրջում է իրականացրել, մշակել է Ստամբուլի մզկիթներում պայթյուններ իրականացնել և արտակարգ իրավիճակ ստեղծել: Սակայն զինվորականները նշում են, որ այն ծրագիրը, որի մասին խոսք է գնում, սեմինարներից մեկի ժամանակ ռազմական խաղի սցենար է և որևէ կապ չունի իրականության հետ:

Թուրքական ընդդիմությունը բազմիցս իշխանություններին մեղադրել է «վհուկների դեմ որսի մեջ», սակայն վարչապետ Էրդողանը այդ մեղադրանքները հերքել է:

Ստամբուլի դատարանի որոշումը հեղաշրջում կազմակերպելու գործով վերջնական չէ, այն դեռ պետք է հաստատի նաև Թուրքիայի գերագույն վերաքննիչ դատարանը:

Հանդես գալով խոսքի վերջին իրավունքով՝ թուրք զինվորականների մեծ մասը հույս են հայտնել, որ սկանդալային գործով դատավճիռը չեղյալ կհայտարարվի: Նրանք նաև գործընթացը անվանել են քաղաքական, որոնք խախտում են համընդհանուր նորմերը և հայտարարել են, որ դատարանի կայացնելիք որոշումը ի սկզբանե հայտնի էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում