Saturday, 27 06 2026
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Մենք կարողացանք զսպել Ադրբեջանի օրեցօր մեծացող ախորժակը. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

ՀՀ նախագահի Աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ստացված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի առթիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրել է ընդունելություն: Հանրապետության ղեկավարը ընդունելության ժամանակ շնորհավորական խոսք է հղել Անկախության տոնի առթիվ:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ.

Վեհափա՛ռ Տեր,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ պաշտոնաթող նախագահ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգարժա՛ն հյուրեր,

Շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետությունն արդեն 21 տարեկան է: Այս ընթացքում մենք անցանք տարաբնույթ ճգնաժամերի ու փորձությունների միջով: Անցանք արժանապատվորեն: Երբեք չկորցրեցինք մարդկային ու քաղաքական դիմագիծը: Չկորցրեցինք մեր ուղենիշները և չդավաճանեցինք մեր նպատակներին, ընտրած ճանապարհին ու գաղափարներին:

Կորուստներով և սխալներով հանդերձ՝ մենք անցած տարիներին արձանագրել ենք և այսօր էլ ունենք լուրջ ձեռքբերումներ: Հայաստանում տեղի են ունեցել անշրջելի գործընթացներ և՛ պետական, և՛ հասարակական հատվածներում, ինչպես նաև մարդկանց մտածողության ու հոգեբանության մեջ:

Անցած 21 տարիները ցույց տվեցին ոչ միայն հայոց պետականության կենսունակությունը, այլև բարդագույն իրավիճակներում խնդիրներ լուծելու նրա կարողությունը: Մեր երկրի համեստ ռեսուրսների և շրջափակման պայմաններում մենք կարողացանք տնտեսություն զարգացնել: Մենք կարողացանք զսպել Ադրբեջանի օրեցօր մեծացող ախորժակը: Կարողացանք ձևավորել մեր երկրի ժողովրդավարական հաստատությունները, որոնք, իհարկե՛, դեռ ամրացման կարիք ունեն: Ե՛վ տնտեսության զարգացումը, և՛ անվտանգության ապահովումը, և՛ ժողովրդավարության խորացումը միանվագ գործողություններ չեն: Դրանք մեր բոլորի ամենօրյա աշխատանքն են, որ պահանջում են սրտացավություն և հետևողականություն:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայոց դարավոր երթը շարունակվում է պատմական նոր հանգրվանում: Այո, սա բարդ շրջափուլ է, բայց ե՞րբ է այն պարզ եղել մեզ համար: Դժվար է հիշել:
Ժամանակակից աշխարհում գրեթե չկա մի երկիր, որ չդիմակայի մարտահրավերների: Տարբեր տարածաշրջանների և երկրների համար բնականաբար դրանք տարբեր են: Մենք նույնպես հանձնում ենք մեր բաժին քննությունը: Անկախության տարիների փորձը, որ երբեմն դառն էր, երբեմն` հաճելի, ամեն դեպքում ուսանելի է: Հենց այդ փորձն է մեզ հուշում, որ խնդիրների լուծումները կան, և մենք դրանք գտնում ենք: Մենք արդեն գիտենք, որտեղ փնտրել այդ լուծումները, իսկ դա արդեն գործի կեսն է:

Մեր արտաքին քաղաքական թիվ մեկ մարտահրավերը շարունակում է մնալ արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորումը: Որքան էլ դժվար լինի, Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանն ուղղված բանակցությունների շարունակության համար մենք պետք է ճանապարհներ փնտրենք: Եթե Մինսկի խմբի համանախագահների ջանքերը մինչև հիմա չեն պսակվել մեծ հաջողություններով, դրա պատասխանատուն համանախագահները չեն և, առավել ևս, ոչ էլ միջազգային այդ ձևաչափը, ինչպես հաճախ փորձում են ներկայացնել մեր հարևանները: Մեղավորը նրանք են, ովքեր պարբերաբար ռմբահարում են խաղաղ բանակցությունների ընթացքն ու տրամաբանությունը: Վերջին սադրանքն այն նույն նողկալի իրադարձություններն էին, որոնք հանգեցրեցին մարդասպանի արդարացմանն ու հերոսացմանը: Ե՛վ մենք, և՛ միջազգային հանրությունը ավելի քան հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումն այս կապակցությամբ: Ընդունում եմ, որ շատ դժվար է այս պայմաններում մեր հասարակությանը տրամադրել հաշտեցման և նույնիսկ պատրաստել խաղաղության, բայց նաև գիտեմ, որ դա ճիշտ ճանապարհն է: Պատրաստվել խաղաղության՝ ամենևին չի նշանակում պատրաստ չլինել պատերազմի և ինքնապաշտպանության: Ասվածը նշանակում է չպղտորել մարդկանց միտքն ու հոգին հակամարդկային գաղափարներով ու այլամերժությամբ, չզոմբիացնել երիտասարդներին, ովքեր կյանք ունեն ապրելու և երկիր ունեն շենացնելու: Հայաստանում մեծացող երեխաների բարոյական ու հոգևոր պատշաճ նկարագիրն ինձ համար չափազանց թանկ արժե: Գաղտագողի սպանությունը վախկոտների գործելակերպն է, իսկ մեր` ծնողներիս առաքելությունն է մեծացնել ազատ, գրագետ ու խիզախ զավակներ: Որքան էլ խրթին լինի պահը, մենք իրավունք չունենք դավաճանելու ինքներս մեզ:

Անցած տարիները, եթե փորձենք բնորոշել մեկ բառով, հավատարմության տարիներ էին: Հավատարմություն մեր ժողովրդի ընտրությանը, ազատությանն ու ժողովրդավարությանը, հավատարմություն մեր դաշնակիցներին և գործընկերներին, հավատարմություն մեր արժեհամակարգին ու նպատակներին, մեր գաղափարներին ու սկզբունքներին: Դրա շնորհիվ մենք շատ բանի ենք հասել և դեռ հասնելու ենք: Հասնելու ենք, որովհետև մենք ընտրել ենք քաղաքակիրթ ազգերի ընտանիքը և ոչ այլատյացության ճահիճը: Հասնելու ենք, որովհետև դրա համար ունենք բավականաչափ քաղաքական կամք, անցած ճանապարհ և մեր աշխատանքով ստեղծած համապատասխան նախադրյալներ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության հռչակման 21-րդ տարեդարձի առթիվ: Այսօր մեծ տոն է մեր երկրում, մեծ տոն է նաև աշխարհի բոլոր հայերի համար: Այս տոնական օրը մեր բոլորի սրտերն ու աղոթքները Սիրիայի մեր հայրենակիցների հետ են, իսկ մեր պետությունն իր հնարավորությունների սահմաններում փորձում է սատար լինել փորձության մեջ հայտնված հայորդիներին:

Մենք տարեցտարի և օր օրի կայացնում ենք որակապես նոր երկիր: Պատմության տարբեր ժամանակահատվածներում հայկական պետականություններ եղել են, և նրանցից յուրաքանչյուրն անկրկնելի էր՝ ունենալով զարգացման ուրույն ընթացք: 21-ամյա Հայաստանի Հանրապետությունն էլ անկրկնելի է: Մենք ընթանում ենք չտրորված ճանապարհով. գուցե ոչ այնքան արագ, որքան ցանկանում ենք, բայց գնում ենք հաստատ քայլերով և որ ամենակարևորն է՝ ճիշտ ճանապարհով:

Հայաստանի Հանրապետությունն իր բոլոր քաղաքացիների և համայն հայության իղձերի մարմնավորումն է և բոլորիս երազանքների իրականացման գրավականը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Փա՛ռք հայ ժողովրդին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում