Ղազախստանի Զինված ուժերի շարքերն այլևս չեն համալրի 165 սմ-ից ցածր հասակ ունեցող պատանիները: Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության առաջին փոխնախարար Սաքեն Ժասուզակովը:
«Կապված զինակոչիկների բավարար քանակությամբ, կձևավորվի Ղազախստանի ԶՈւ նոր կերպարը, որտեղ 155 սմ հասակի պահանջն ավելացվել է մինչև 165 սմ՝ ցամաքային զորքերի համար ու 165 սմ-ից մինչև 170 սմ՝ աերոմոբիլային զորքերի համար»,- նշել է նա:
Բացի այդ՝ ներկայում զորակոչի ենթակա կլինեն միայն կատարյալ առողջ պատանիները:
Ղազախստանում աշնանային զորակոչը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին:











































