Անշարժ գույքի աճող գները, շահավետ գործարքների բացակայությունը, երկրի տնտեսական խնդիրները հանգեցրել են ԱՄՆ-ում անշարժ գույքի արտասահմանցի գնորդների թվաքանակի անկման: Այս մասին հաղորդում է Prian.ru-ն:
Մեկ տարվա ընթացքում (մինչև 2012-ի մարտի վերջ) ԱՄՆ-ի անշարժ գույքի ոլորտում արտասահմանցիները ծախսել են 82,5 մլրդ դոլար: Դա 4 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ, երբ ցուցանիշը կազմում էր 66 մլրդ դոլար:
Ռիելթորների ազգային ասոցիացիայի տվյալներով՝ անշարժ գույքի գործարքների ընդհանուր թվի միայն 9 տոկոսն են իրականացրել օտարերկրացիները:
2012-ի հուլիսին անշարժ գույքի Trulia պորտալը գրանցել է այս տարվա երկրորդ եռամսյակում ոչ շարժական գույքի նկատմամբ արտասահմանցի ներդրողների կողմից հայցերի նվազում: 2012-ի ապրիլի 1-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում տարեկան հաշվարկով անկումը կազմել է 10 տոկոս:
Պորտալի մասնագետների փոխանցմամբ՝ արտասահմանցիների կողմից ամենամեծ թվով հայցերը բաժին են ընկել Ֆլորիդային: Նահանգում տնտեսական ճգնաժամի ժամանակ գրանցվել է անշարժ գույքի ամենազգալի անկումը, սակայն այստեղ ևս առկա է գնորդների հետաքրքրության անկում: Հունիսին գործարքների թվաքանակը տարեկան հաշվարկով նվազել է 19 տոկոսով:









































