Audi ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ 2020 թվականին բրենդի ցանկացած մոդել հասանելի կլինի e-tron տարբերակով, այսինքն՝ հիբրիդային կամ լիովին էլեկտրական շարժիչով: Այս մասին տեղեկացնում է Motorauthority-ն:
Առաջին ընկերությունը, որը հայտարարել է իր շարքի բոլոր մոդելները էլեկտրաշարժիչային տարբերակով թողարկելու մտադրության մասին, եղել է Toyota-ն` դեռևս 2007 թվականին: Այնուհետև հիբրիդային տարբերակով իր մեքենաները ստեղծելու ծրագրերի մասին հայտարարել է Porsche ընկերությունը:
Audi-ի հաշվարկով՝ 2020 թվականին բրենդի էլեկտրաշարժիչներով մոդելների վաճառքը տարեկան կհասնի 100 հազարի:
Բրենդի առաջին սերիական էլեկտրամոբիլը կլինի R8 e-tron մարզական մեքենան, որը նախատեսվում է թողարկել այս տարվա վերջին: Հաջորդը՝ A3-ը, նախատեսվում է թողարկել 2014-ին:










































