Daily Mail-ը հայտնել է, որ «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը թիմի ֆուտբոլիստներից ու մարզչական կազմից բացատրություններ է պահանջել «Յուվենթուս»-ի հետ խաղի անբավարար արդյունքի համար:
Աբրամովիչը հետևում էր խաղին մարզադաշտի իր անհատական VIP օթյակից: Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` սեփականատերն առանց նախազգուշացման ժամանել է լոնդոնցիների մարզաբազա:
Նա զրուցել է ֆուտբոլիստների, մարզիչների և գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոյի հետ և փորձել է պարզել, թե որն է թիմի անհաջող ելույթի պատճառը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում կայացած «Չելսի»-«Յուվենթուս» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով:






































