Քաղաքական հեռուստագովազդը, որին մասնակցում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, և որում հնչում է «Աշխարհին ամերիկյան ուժն է պետք, ոչ թե ներողությունները» կարգախոսը, կարող է մեղադրանքների պատճառ հանդիսանալ, թե հանրապետական Միթ Ռոմնիին պաշտպանելու նպատակով Նեթանյահուն խառնվում է ամերիկյան ընտրություններին,- գրում է The Guardian-ը:
«Հանրության շրջանում մեծանում է այն անհանգստությունը, որ Իսրայելի վարչապետը Ռոմնիին աջակցելու մեծ ջանքեր է բանեցնում: Ոմանք պնդում են, որ նա շատ մեծ խաղադրույք է կատարում նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում Ռոմնիի հաղթանակի համար»,- գրում է պարբերականը:
Միաժամանակ, Նեթանյահուի ներկայացուցիչն ասել է, որ գովազդը «իրենց հետ չի համակարգվել, իրենց հետ չեն խորհրդակցել, և ոչ ոք իրենցից թույլտվություն չի խնդրել»:









































