Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան բանակցություններ է վարում Սաուդյան Արաբիայի, Լիբիայի և Ռուսաստանի հետ՝ այդ երկրներից նավթի ներկրումը մեծացնելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը.
«Իրանական նավթի մատակարարման կրճատման պատճառով մենք սկսել ենք բանակցել այլ երկրների հետ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Լիբիան և Ռուսաստանը: Այդ ամենն արվում է, որ Թուրքիան չզգա նավթի դեֆիցիտ և կարողանա այլընտրանք գտնել ներկրվող իրանական նավթին»:
Նշվում է, որ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Թուրքիայում նավթի ներկրումը կրճատվել է 1.8 տոկոսով՝ համեմատած 2011 թվականի նույն ժամանակաշրջանի հետ՝ կազմելով 10.6 միլիոն տոննա: Թուրքիան տարեկան Իրանից ներկրում է 8 միլիոն տոննա նավթ:







































