Thursday, 11 06 2026
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ

Ծառուկյանի տարածքը՝ հանրային գերակա շա՞հ

«Կառուցապատողներին ծանուցվել է, որ 1 ամսվա ընթացքում քաղաքապետարանին հստակ ժամանակացույց ներկայացնեն իրենց ծրագրերի վերաբերյալ՝ երբ են սկսում, ինչ ժամկետներում, ինչ նախագծերով և ինչ տևողությամբ: Եթե ոչ՝ քաղաքապետարանն արդեն պարտադրված կլինի դիմել կառավարություն, որ տարածքները ճանաչվեն հանրային գերակա շահ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Նարեկ Սարգսյանը հայտարարեց, թե Երևանում գտնվող կիսակառույցների սեփականատերերը «պարտավոր են առաջիկա մեկ ամսվա ընթացքում Երևանի քաղաքապետարան ներկայացնել շինարարական կառուցապատման ներդրումային ծրագրերը և ժամկետների ու շինարարության ավարտի վերաբերյալ նոր պայմանագրեր կնքել»: Հակառակ դեպքում, քաղաքապետարանը կդիմի կառավարությանը այդ շինությունները հանրային գերակա շահ ճանաչելու համար:

Նարեկ Սարգսյանը նաև ներկայացրել էր այն կիսակառույցների ցանկը, որոնք պետք է ենթարկվեն այդ պահանջին: Այդ ցանկի մեջ կան թե՛ նախկինում գոյություն ունեցող շենքեր, որոնք մասամբ քանդվել են և պետք է վերականգնվեն, թե՛ հիմքից կառուցվող շենքեր: Այդ ցանկում են կիսաքանդված «Դվին» հյուրանոցը, նախկին Երիտասարդության պալատի տարածքը, Սասունցի Դավիթ կայարանի հարակից տարածքի կիսակառույցը և այլն: Ի դեպ, այդ բոլոր կառույցները պատկանում են խոշոր գործարարներին և պաշտոնյաներին: Օրինակ` Երիտասարդության պալատը գնել էր, քանդել և տեղը ցանկանում էր հյուրանոց կառուցել «Ավանգարդ մոթորս» ընկերությունը: Կամ՝ «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ն, որը Աբովյան 5/5 հասցեում ցանկապատել է 1857 քմ տարածք և չի իրականացնում նախաձեռնած շինարարությունը, պատկանում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին:

Արդյո՞ք քաղաքապետարանը կարող է ստիպել Ծառուկյանին կամ մյուս սեփականատերերին վերսկսել իրենց շինարարական աշխատանքները սահմանված ժամկետում: Հակառակ դեպքում, քաղաքապետարանն իսկապե՞ս կդիմի կառավարությանը այդ տարածքները հանրային գերակա շահ ճանաչելու համար: Նարեկ Սարգսյանը կրկին հաստատեց իր հայտարարությունները և ավելացրեց. «Դա նշանակում է, որ կլինեն նոր մրցույթներ, նրանք կփոխհատուցվեն իրենց ծախսերի հետ կապված: Կգան նոր կառուցապատողներ, ովքեր կշարունակեն աշխատանքները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում