Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ամերիկյան Washington Post թերթին տված հարցազրույցի ժամանակ հերթական անգամ քննադատել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին.
«Մենք տեսնում ենք, որ սիրիացի ընդդիմադիրներն օրեցօր հզորանում են: Այդ պատճառով էլ սիրիական ռեժիմն անկում է ապրելու: Սիրիայի նախագահ Ասադն արդեն իսկ վաղուց քաղաքական դիակ է: Վաղ թե ուշ նա կհեռանա՝ լինի դա մեկ շաբաթ կամ մեկ ամիս հետո»:








































