«Զարմանալի զուգադիպությամբ` Բեգլարյան եղբայրները պարբերաբար դառնում են այս իշխանությունների քարոզչության քավության նոխազը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ աշխատանքից հեռացրել է պետական գնումների գործակալության պետին` Հակոբ Բեգլարյանին, որը ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Պատճառն այն է, որ դեռ շաբաթ օրը Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե այդ ոլորտում չարաշահումներ են հայտնաբերվել, ու մեղավորները պետք է պատասխան տան: Ժամանակին Ս. Սարգսյանի պահանջով նույն աղմուկ-աղաղակով Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական տվեց Գ. Բեգլարյանը Ս. Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի ընկերներից մեկին ապտակելու համար»:









































