ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոստովանել է, որ ինքը զարմացած է երիտասարդ իտալացի տաղանդ Մարկո Վերատիի խաղով, որն այս ամռանը տեղափոխվեց Ֆրանսիա: Չնայած ֆուտբոլիստի երիտասարդ տարիքին՝ Մարկոն ապացուցել է, որ թիմի աստղերից մեկն է:
«Շատ քիչ ֆուտբոլիստների եմ տեսել, որ այսպիսի տարիքից նման խաղ են ցուցադրել: Եթե Մարկոն հետագայում աստղային հիվանդությամբ չտառապի, ապա նրան աննախադեպ կարիերա է սպասվում: Սա ասում եմ՝ ելնելով նրա կարողություններից:
Վերատին ուղղակիորեն իր առաջին խաղը չանկացրեց Չեմպիոնների լիգայում, այլև լավ հնարավորություն ստեղծեց՝ Իտալիայի ընտրանու կազմում Բուլղարիայի հավաքականի դեմ պատասխան խաղին մասնակցելու համար»,- ասել է Անչելոտին:








































