Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ մի խումբ պատգամավորներ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի համար առաջարկել են գրանցել Կարեն Անդրեասյանի թեկնածությունը: «ՄԻՊ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն, ԱԺ 48 պատգամավորներ ՄԻՊ-ի պաշտոնում առաջարկել են Կարեն Անդրեասյանի թեկնածությունը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը և ավելացրեց, որ վաղը կքննարկեն ՄԻՊ-ի ընտրության հարցը:
Այսօր «Ժառանգություն» խմբակցությունը շարունակում էր երեկվա բոյկոտը, և խմբակցությունից ոչ ոք չէր ներկայացել ԱԺ նիստին: