Բրիտանացի տղամարդկանց շրջանում ինքնասպանության դիմելու ռիսկը առավելագույնս մեծ է 30-60 տարեկանում: Այս մասին տեղեկացնում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով բրիտանացի գիտնականների ուսումնասիրությունները:
Սա նոր ֆենոմեն է, քանի որ ավելի վաղ ռիսկային խմբի ներկայացուցիչներ էին համարվում 15-35 տարեկան տղամարդիկ: Վիճակագրության համաձայն՝ Մեծ Բրիտանիայում ամեն տարի ինքնասպանության է դիմում 30-60 տարեկան շուրջ 3 հազար տղամարդ:
Ամենածանր վիճակում բրիտանացի աշխատավորներն ու ընտանեկան վիճաբանությունների զոհերն են: Նրանք ինքնասպանության դիմում են 10 անգամ ավելի հաճախ, քան ապահովված մարդիկ:











































