Սիրիայում սկսվել է պաղեստինցի փախստականների զանգվածային ձերբակալությունների ալիք. ձերբակալվել է 100 մարդ:
Ինչպես հաղորդում է իսրայելական MIGnews գործակալությունը, Պաղեստինի որոշ քաղաքացիներ փորձել են թաքնվել Դամասկոսի մոտ գտնվող Յարմուկի փախստականների ճամբարում, ինչը բախումների տեղիք է տվել ճամբարում: Դրա հետևանքով վիրավորվել են տասնյակ մարդիկ:
Այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիրիայում ոչնչացվել է բանակի դեմ կռվող ավելի քան 100 աֆղան գրոհային:









































