Paramount ստուդիան հայտարարել է Մայքլ Բեյի նոր ռեժիսորական աշխատանքի վարձույթ դուրս գալու ժամկետը: Deadline-ի փոխանցմամբ՝ 25 մլն դոլար բյուջեով «Ցավ և շահ» (Pain and Gain) ֆիլմը էկրան կբարձրանա 2013-ի ապրիլի 26-ին:
Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա: Կինոնկարը ֆլորիդացի երկու կուլտուրիստների մասին է, որոնք որոշում են զբաղվել շորթմամբ: Նրանց մարմնավորել են Մարկ Ուոլբերգն ու Դուեյն Ջոնսոնը: Սև կատակերգությունում մասնավոր խուզարկուի դերով հանես կգա Էդ Հարիսը:
«Ցավ և շահ» ֆիլմը առաջինն է երկու ֆիլմերից, որոնք Բեյը նկարահանում է Paramount-ի հետ կնքած պայմանագրի շրջանակում: Երկրորդ ֆիլմը կլինի «Տրանսֆորմերների» 4-րդ սերիան:
Ներկայում Բեյի վերջին ռեժիսորական աշխատանքը «Տրանսֆորմերներ 3. Լուսնի մութ կողմը» ֆիլմն է, որը նկարահանվել է 195 մլն դոլար բյուջեով և աշխատել ավելի քան 1,1 մլրդ դոլար:









































