Դոնեցկի «Շախտյոր»-ի հարձակվող Լուիս Ադրիանոն մեկնաբանել է «Նորդշելանդ»-ի նկատմամբ տարած հաղթանակը.
«Բարդ խաղ էր: «Նորդշելանդ»-ը ցանկանում էր վերահսկել գնդակի տեղաշարժը, բայց մենք կասեցրինք նրանց առաջխաղացումն ու արժանիորեն երկու գոլ խփեցինք: Շնորհավորում եմ թիմին, հատկապես Մխիթարյանին, ով ստեղծեց և իրացրեց իր գոլային պահերը: Նա հիանալի էր խաղում:
Իսկ ինչ վերաբերում է իմ դեղին քարտին, ապա պետք է ասեմ, որ մրցավարը սխալվեց, քանի որ ես սիմուլյացիայի չէի դիմել»:


































