Սպորտային ապրանքներ արտադրող Nike ընկերությունը կվերագնի 8 մլրդ դոլար արժողությամբ իր իսկ բաժնետոմսերը: Այս մասին ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:
Nike-ի գլխավոր տնօրեն Մարկ Պարկերը հետգնումը խելամիտ քայլ է համարում: Նրա խոսքով` շուրջ 167 միլիոն դոլարի բաժնետոմսերի վերագնման օգնությամբ ընկերությունը վերջին 10 տարիների ընթացքում իր բաժնետերերին 10 մլրդ դոլար է վերադարձրել:
Մինչ այդ Nike-ի բաժնետոմսերը սեպտեմբերի 19-ին շուկայում էժանացել են 0,66 տոկոսով:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի սկզբին ընկերությունը որոշել էր վաճառել Cole Haan և Umbro բրենդները: Ընկերությունը մտադիր է կենտրոնանալ Nike, Jordan, Converse Hurley բրենդների զարգացման վրա:









































