Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան դատապարտել է Գլդանի բանտում տեղի ունեցած սկանդալային միջադեպը.
«Իրավիճակը պահանջում է անհապաղ արձագանք: Չնայած մի շարք կարևոր ու արմատական բարեփոխումների անցկացմանը՝ մենք ինչ-որ բան բաց ենք թողել՝ անուշադրության մատնելով այդ երևույթը: Ես ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, ովքեր ենթարկվել են ծաղրական ու անմարդկային վերաբերմունքի: Մենք պետք է հնարավոր ամեն բան անենք, որպեսզի այդպիսի դեպքերը չկրկնվեն հետագայում»:









































