Կառվարությունն այսօր դրական եզրակցություն չտվեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագծին, քան որ կառավարության անդամներն իրենք հզոր գործատուներ են և գրպաններից պետք է փող ծախսեին: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Հ.Բագրատյանը: Նա առաջարկում էր նվազագույն աշխատավարձը 32.5 հզ. դրամից դարձնել 72.5 հզ. դրամ:
«Այնպիսի մարդը, ինչպիսին Արմեն Մովսիսյանն է, 10 տարի է՝ յուրացնում է էներգետիկան, որովհետև նա գործատու է: Նրանցից ամեն մեկը օբյեկտներ, բիզնեսներ ունի»,- հայտարարեց Հ.Բագրատյանը՝ ընդգծելով, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման համար լավագույն դեպքում 2 մլրդ դրամի հավելյալ ծախս էր պահանջվելու բյուջեից:
Ըստ Բագրատյանի՝ մերժել են, որովհետև կառավարությունը գիտի, որ դրանից հետո ինքը ներկայացնելու է նվազագույն կենսաթոշակը 75 հզ. դրամ սահմանելու մասին առաջարկ:
«Մեծահարուստները պետք է «կիսվեն», այսպիսի կենտրոնացնում չպետք է լինի»,- նշեց Հ.Բագրատյանը:
Նա հայտարարեց, որ առաջիկայում հրապարակելու է կառավարության անդամների ցանկը, թե ով ինչ սեփականություն ունի:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի







































