Տեքստ Ջոն Լենոնի այրի Յոկո Օնոն ուրբաթ Նյու Յորքում անցկացվող արարողությանը սկանդալային Pussi Riot-ին կպարգևատրի «Լենոն-Օնո» խաղաղության մրցանակով: Այս մասին հայտնել է Amnesty International իրավապաշտպանական կազմակերպությունը:
Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, մրցանակը կտրվի Պյոտր Վերզիլովին՝ խմբի մասնակիցներից մեկի՝ Նադեժդա Տոլոկոննիկովայի ամուսնուն:
Pussy Riot-ից բացի՝ The Beatles խմբի լեգենդար մասնակցի և նրա կնոջ անվան մրցանակին ժամանակին արժանացել է ամերիկացի ակտիվիստ Ռեյչել Քորին, որը 2003 թ. զոհվել էր Գազայի հատվածում՝ ընկնելով իսրայելական բուլդոզերի տակ, հանգուցյալ աֆրիկացի լրագրող Քրիստոֆեր Հիտչենսը, ամերիկացի տնտեսագետ Ջոն Փտերքինսը:
Հիշեցնենք. օգոստոսի 17-ին Pussi Riot-ի անդամներ Նադեժդա Տոլոկոննիկովան, Մարիա Ալյոխինան և Եկատերինա Սամուցևիչը դատապարտվեցին յուրաքանչյուրը 2 տարվա ազատազրկման՝ Քրիստոս Ամենափրկչի տաճարում անցկացրած յուրօրինակ բողոքի ակցիայի պատճառով:









































