Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Կանադայի Տորոնտո քաղաքում բացվել է Թուրքիայի հյուպատոսություն: Դրա բացման արարողությանը մասնակցել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, որը Կանդայի արտգործնախարար Ջոն Բերդի հրավերով երեկ մեկնել է Կանադա:
Իր ելույթում Դավութօղլուն հայտարարել է. «Թուրքիայի քաղաքացիները, աշխարհի որ կետում էլ որ գտնվելիս լինեն, գիտեն, որ իրենց թիկունքին կանգնած է Թուրքիան: Թուրքիան և Կանադան արդեն երկար տարիներ է, ինչ միջազգային կառույցներում համագործակցում են միմյանց հետ: Ես հպարտ եմ Կանադայի թուրքական համայնքով»:









































