Էջմիածին-Մարգարա ճանապարհի ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տուժածների մեկը մահացել է:
Սեպտեմբերի 18-ին Էջմիածին-Մարգարա ճանապարհի 3-րդ կմ-ին «ԲՄՎ 525» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաները բախվել էին, ինչի հետևանքով 8 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Է.Գարեգինյանը հիվանդանոցում մահացել է:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:









































