Ադրբեջանի նախագահի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի համաներումը քննարկման թեմա չէ ԵՄ «Արևելյան համագործակցության» ծրագրի շրջանակներում, որի անդամներ են Հայաստանն ու Ադրբեջանը: Այս մասին հաղորդում է Լեհաստանի ԱԳՆ-ն:
2004թ-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ սաֆարովը սպանել է քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին` նրան կացնով բազմաթիվ հարվածներ հասցնելով: Երկու սպաներն էլ Հունգարիայի մայրաքաղաքում անգլերենի դասընթացների էին մասնակցում: Հունգարիայի դատարանը Սաֆարովին ցմահ ազատազրկման էր դատապարտել 30 տարվա ընթացքում առանց համաներման իրավունքի:







































