Իտալական «Սապդորիա»-ի կիսապաշտպան Պեդրո Մբա Օբյանգը հայտնվել է անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի ուշադրության կենտրոնում:
20-ամյա խաղացողն իրեն հրաշալի դրսևորեց B սերիայի նախորդ մրցաշրջանում, իսկ հիմա շարունակում է ցուցադրել իր մակարդակը A սերիայում:
«Սիթի»-ն մտադիր է գնել խաղացողի տրանսֆերային իրավունքներն այս ձմռանը:
Հատկանշական է, որ «Սամպդորիա»-ն վերջերս պայմանագիր է ստորագրել մեկ այլ կիսապաշտպանի՝ Էնցո Մարեսկայի հետ: Այս պարագայում Պեդրո Մբայի՝ «Սիթի» տեղափոխությունն ավելի հավանական է դառնում:









































