ԱՄՆ չի պատրաստվում միջամտել Չինաստանի և ճապոնիայի միջև ծագած տարածքային վեճին`Դյաոյուիյդաո կղզիների առնչությամբ: Սպիտակ տան պաշտոնական ներկայացուիչ Ջեյ Կարնին այսօր դա հաստատել է կանոնավոր ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքերով ամրիյան մոտեցումն այս հարցին դեռ վաղուց պարզ է և շարունակում է անփոփոխ մնալ:
“Մենք կարծում ենք, որ լավ հարաբերությունները Չինաստանի և Ճապոնիայի միջև տարածաշրջանում բոլորին ձեռնտու են”,- ասել է Բարաք Օբամայի մամլո քարտուղարը:
“Ամերիկայի միացյալ նահանգները դիրքորոշում չունի այն հարցի առնչությամբ, թե ում են ի վերջո պատկանում այդ կղզիները և մենք սպասում ենք, որ հավակնողները խաղաղ ճանապարհով կլուծեն այդ խնդիրը”,-հավելել է նա:









































