ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սիրիայի կառավարությունից և ընդդիմադիր ուժերից պահանջել է դադարեցնել մարտերն առանց նախապայմանների և երկխոսություն սկսել հակամարտությունը կարգավորելու համար:
«Դիվանագիտական ջանքերը պետք է շարունակել, այս խնդիրը լուծելու այլ տարերակ չկա»,- հայտարարել է Պան Գի Մունը չորեքշաբթի օրը ՄԱԿ շտաբ գրասենյակում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է միայն քաղաքական երկխոսություն ինչպես Սիրիայի ներսում, այնպես էլ Սիրիայից դուրս:
Սիրիայում երկխոսությունները կարգավորելու փորձով այժմ զբաղվում է ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին: Օրերս նա բանակցություններ է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և ընդդիմության ներկայացուցիչների հետ:









































