Հայտնի մարդկանց մասին «See & Hear» ամսագիրը հրապարակել է Քեմբրիջի դքսուհու կիսամերկ լուսանկարները` Դանիայում նույն թեմայով հոդվածի լույս տեսնելու նախօրեին:
Համաշխարհային շոու-բիզնեսի ներկայացուցիչների կյանքին վերաբերող «See & Hear» ամսագիրը Շվեդիայում հրապարակել է Քեյթ Միդլթոնի կիսամերկ լուսանկարները: Ամսագիրը լույս է տեսնում ևս մի քանի սկանդինավյան երկրներում:
Խմբագիրները աղմկահարույց լուսանկարներից 11-ը տեղադրել են երեք սյունակներում: Այդ լուսանկարները արված են պապարացիների կողմից Ֆրանսիայի հարավում:
Ավելի վաղ «See & Hear»-ի դանիական գործընկերները հայտարարել էին, որ պատրաստվում են հինգշաբթի օրը հրապարակվող համարում 16 էջից բաղկացած հատուկ ներդիր տպագրել` ներառելով նրանում Մեծ Բրիտանիայի ապագա թագուհու 70 կիսամերկ լուսանկարաները:
Սյունակագրին առանձնապես չէ մտահոգել, որ ֆրանսիական դատարանը որոշում էր կայացրել և արգելել Closer ամսագրին աղմկահարույց լուսնակարների հետագա հրապարակումը:
Սկանդինավյան պարբերականը Քեյթ Միդլթոնի լուսանկարները ձեռք էր բերել սեպտեմբերի 14-ին:









































