ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այսօր Սպիտակ տանը անձնական հանդիպում կունենա Մյանմայի դեմոկրատական ընդդիմության ներկայացուցիչ, Նոբելյան մրցանակակիր Աուն Սա Սու Չժիի հետ: Դա կլինի նրանց առաջին հանդիպումը:
Այսօր Սու Չժին կստանա ԱՄՆ-ի Կոնգրեսի Ոսկե մեդալ, որը Միացյալ Նահանգներում բարձրագույն պարգև է: Շքանշանով Մյանմայի ընդդիմության առաջնորդը պարգևատրվել է հեռակա կարգով 2008թ-ին, երբ նա տնային կալանքի տակ էր իր հայրենիքում:
ԱՄՆ-ում իր 17-օրյա այցի ընթացքում Սան Սու Չժին խոստացել է հասնել Մյանմայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների նոր մեղմացումների, որոնք սահմանվել էին ռեժիմի դեմ պայքարի ժամանակ:
Արևմտյան երկրներն արդեն չեղյալ են հայտարարել Մյանմայի դեմ մի շարք պատժամիջոցներ այն բանից հետո, երբ այս երկրի նոր կառավարությունը սկսել է սոցիալական և քաղաքական նոր ռեֆորմներ իրականացնել:











































