ESPN-ը տեղեկացնում է, որ իսպանացի ոստիկանները ծեծի են ենթարկել «Մանչեսթեր Սիթի»-ի երկրպագուներին:
Բրիտանացի մոդել և հեռուստահաղորդավարուհի Նատալի Պայկը Twitter-ի իր էջում գրել է, որ իսպանացի ոստիկանները հարձակվել են սրճարանում իրենց հանգիստն անցկացնող «Սիթի»-ի երկրպագուների վրա:
«Երկրպագուներից որևէ մեկը վատ չէր դրսևորում իրեն: Սա կարգազանցություն է: Արդեն 20 տարի է` ֆուտբոլի երկրպագու եմ, բայց երբեք նման բան չէի տեսել: Կանայք, երեխաները, դեռահասները` բոլորն անխտիր ծեծի էին ենթարկվում»,- գրել է մոդելը:





































