ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիում գտնվող Գլդանի բանտի նախկին աշխատակից Վլադիմիր Բեդուկաձեն այսօր Վրաստանի հանրային հեռուստաընկերությանը հայտարարել է, որ բանտարկյալների նկատմամբ ծաղրական վերաբերմունքի կադրերի մի մասը նկարահանել է բանտապետի հրամանով:
Բրյուսելում գտնվող Բեդուկաձեն հայտարարել է, որ բանտապետի հրամանով իրեն տրվել է տեսախցիկ, որով և ինքը 2011 թվականի ընթացքում բանտում իրականացրել է բաց կամ քողարկված նկարահանումներ. «Ես Բրյուսել եմ եկել, որպեսզի ի ցույց դնեմ Վրաստանի կառավարության իրական դեմքը»: Բեդուկաձեն այդ կադրերի մի մասը հանձնել է լրագրողներին ու հեռուստաալիքներին, իսկ մյուս մասը՝ Վրաստանի ՆԳՆ-ին:
Միևնույն ժամանակ վրացական 12 հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որում պահանջել են Վրաստանի արդարադատության նախարարի, երկրի գլխավոր դատախազի և ներքին գործերի նախարարի հրաժարականները՝ կապված Գլդանի բանտի դեպքերի հետ: