Life News-ի փոխանցմամբ՝ Վրաստանի իշխանությունները նախազգուշացվել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հնարավոր բանտային խռովությունների մասին: Այս մասին հայտնել է Վրաստանի իրավապահ մարմիններում եղած աղբյուրը:
Վերջինիս հաղորդմամբ՝ ոստիկանությունն օպերատիվ տվյալներ է ստացել, որ ազատության մեջ գտնվող «օրենքով գողերը» ուղղիչ հիմնարկներին ներքին խռովություն սկսելու գաղտնի հրաման են հղել: Աղբյուրի տվյալներով՝ տեղական բնակիչները լրջորեն մտահոգված են, որ բանտային խռովությունները կարող են դուրս գալ խոշոր քաղաքների՝ Բաթումի, Փոթիի, Զուգդիդի ու Քութայիսի փողոցներ:
Իրավիճակի կայունացման համար հազարավոր ոստիկաններ են ուղարկվել երկրի խոշոր ուղղիչ հիմնարկներ՝ իրենց գործընկերներին օգնության:










































