Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում կայացած «Անդերլեխտ»-ի հետ խաղից հետո «Միլան»-ի պաշտպան Ֆիլիպ Մեկսեսը նշել է, որ «ռոսոներիներ»-ը շուտով առաջընթաց կապրեն:
«Մենք հեռու էինք հաղթանակից: Իմ կարծիքով` կարևոր էր գոլ բաց չթողնել: Ջանասիրաբար աշխատում ենք մեր խաղի որակը բարձրացնելու ուղղությամբ: Վատ չենք գործում խաղադաշտում, բայց գոլ խփել ոչ մի կերպ չի ստացվում:
Նշեմ, որ պաշտպանության գիծը լավ անցկացրեց խաղը: Բարդ խմբում եմ հանդես գալիս, բայց հուսով ենք, որ փլեյ-օֆֆ դուրս կգանք: «Միլան»-ը ճիշտ ուղի է ընտրել»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Մեկսեսի խոսքերը:







































