Եգիպտական «Ալ-Գամաա Ալ-Իսլամիա» խմբավորումը հայտարարել է, որ նոր հեռուստաալիք է բացում՝ նվիրված իսլամին և ուղղված քրիստոնյաների ու հրեաների դեմ: Դրա գլխավոր նպատակը կլինի Մուհամմեդ մարգարեի՝ որպես դրական կրոնական կերպարի և սոցիալական հերոսի քարոզը և նրա հակադրումը սիոնիզմի և քրիստոնեության գաղափարախոսությանը:
Ինչպես հաղորդում է իսրայելական «Կուրսոր»-ը, իսլամական խմբավորման ղեկավարությունը հանգստյան օրերին արտահերթ հանդիպում է անցկացրել Ալեքսանդրիայում: Արբանյակային հեռուստաալիքից բացի՝ որոշվել է բացել նոր տպարան, որում կհրապարակվեն գրքեր և տեղեկավտական նյութեր իսլամի և մուսուլմանական աշխարհի պատմության, Մուհամմեդ մարգարեի կյանքի և նրա ուսմունքի մասին:
Բացի այդ, կազմակերպության խորհրդի անդամ Աբդել Մագիդը բացատրել է, որ շարժման առաջնորդները իրենց ջանքերը կկենտրոնացնեն Եվրոպայում քրիստոնեության մասին ֆիլմերի արտադրության վրա, դրանցում կպատմվեն այն պատճառների մասին, թե ինչու են շատ երկրներում հավատացյալները դավանափոխ լինում: Նա հայտնել է, որ այս պահին արդեն աշխատանքներ են տարվում նման ֆիլմերի ստեղծման վրա, որոնցում կպատմվի հուդայականության և սիոնիզմի պատմության մասին:
«Նոր շարժումը բաղկացած է ուղղահավատ մուսուլմաններից և ողջունում է նրանց անդամներին: Շարժումն ուղղված է փիլիսոփայական ջիհադի և իրական իսլամական ուսմունքի առաջքաշման վրա»,- հայտարարել է Աբդել Մագիդը՝ կոչ անելով ամբողջ աշխարհի մուսուլմաններին հովանավորել իրենց նախագիծը:
Ավելի վաղ Եգիպտոսի ծայրահեղական քաղաքական ուղղություննեից մեկը՝ «Ալ-Նուրը», նույնպես հայտարարել էր, որ պատրասում է ֆիլմ նկարել՝ ի պատասխան «Մուսուլմանների անմեղության»:









































